ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2019 թվականի N 623-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից՝ Հ-78, Մ-4-Սևանի թերակղզի ավտոմոբիլային ճանապարհի կմ0+000-կմ1+094 հատվածի միջին նորոգման աշխատանքները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, կնքվելիք պայմանագրի պահանջները տարածելով կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված մեկ անձից գնման գործընթացի նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 30 Երևան |
|