Գլխավոր տեղեկություն
Համար
N 698-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2019 թվականի N 698-Ա

 

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2019 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահին՝ կախված եղանակային պայմաններից՝ Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:

4. Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 մ3/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 մ3/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն մ3:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

  

2019 թ. հունիսի 6

Երևան