ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2019 թվականի N 733-Ա
ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար |
Կ. Բրուտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Լ. Հակոբյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Տ. Վիրաբյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Մովսիսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ա. Իսկանդարյան |
- «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն(համաձայնությամբ) |
Ս. Սաֆարյան |
- «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Իսաբեկյան |
- Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ) |
Ս. Ադալյան |
- Ռ. Ադալյանի դուստր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|