ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2017 թվականի |
թիվ 131 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻՆ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՆ (ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՄԱՍԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ, ՈՐՈՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄ, ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ (ԿԱՄ) ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ այն կառույցներին, շինություններին (շինությունների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին) ներկայացվող, որոնց տարածքում իրականացվելու է ապրանքների ժամանակավոր պահպանում, ավարտվելու է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը, և (կամ) անցկացվելու է մաքսային հսկողություն, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի տրանսպորտային միջոցներին և աշխատողներին ներկայացվող պահանջները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ' |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական: