Գլխավոր տեղեկություն
Համար
N 413-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2019 թվականի N 413-Ա

 

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Գերմանիայի Բավարիայի երկրամասի Կարմիր Խաչի ընկերության կողմից, որպես աջակցություն, «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին, սոցիալապես անապահով ընտանիքներին, մանկապարտեզներին անհատույց բաշխելու նպատակով, «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված հիվանդանոցային կահույքի, բժշկական պարագաների, հագուստի և մակարոնեղենի (12,000 կգ ընդհանուր քաշով, 30,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,490 եվրո, Արևելյան մաքսատուն վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 8

Երևան