Գլխավոր տեղեկություն
Համար
N 384-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
17.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2019 թվականի N 384-Ա

 

ՍԵՐԺ ՎԱՐԱԳ ՍԻՍԵՌՅԱՆԻՆ ԵՎ ԶԱՐՈՒՀԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 09.07.19 N 435-Ա)

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով `

1. Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019-ին և մի շարք այլ հանդիպումների մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին և խորհրդական Զարուհի Մաթևոսյանին 2019 թվականի հուլիսի 13-22-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնավորապես հուլիսի 13-18-ը՝ Նյու Յորք, իսկ հուլիսի 18-22-ը՝ Բոստոն:

(1-ին կետը լրաց. 09.07.19 N 435-Ա)

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի և խորհրդական Զարուհի Մաթևոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված բոլոր փաստացի ծախսերըուղղ. կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 09.07.19 N 435-Ա)

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին և խորհրդական Զարուհի Մաթևոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

(3-րդ կետը լրաց. 09.07.19 N 435-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

        

2019 թ. հունիսի 17

Երևան