Գլխավոր տեղեկություն
Համար
N 1122-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1122-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԶԵՆՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. սեպտեմբերի 2

Երևան

 

    

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 29-ի N 1122-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

  

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

4107129100

Կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) մորթերից

Բնական կաշի

մԱ

18 300

Թուրքիա

120 000 000

2.

4107129100

Կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) մորթերից

Բնական կաշի

մԱ

15 000

Չինաստան

200 000 000

3.

4302198090

Դաբաղած կամ մշակած մորթիով մորթիկներ (ներառյալ գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասեր կամ կտորտանքը)՝ չհավաքած կամ հավաքած (առանց այլ նյութերով համալրելու)՝ բացի 4303 ապրանքային դիրքում նշվածների

Բնական մորթի

հատ

1 600

Թուրքիա

14 000 000

4.

4302198090

Դաբաղած կամ մշակած մորթիով մորթիկներ (ներառյալ գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասեր կամ կտորտանքը)՝ չհավաքած կամ հավաքած (առանց այլ նյութերով համալրելու)՝ բացի 4303 ապրանքային դիրքում նշվածների

Բնական մորթի

հատ

1 500

Չինաստան

13 000 000

5.

3814001000

Բարդ օրգանական լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված ներկերի կամ լաքերի մաքրման պատրաստի բաղադրություններ

Լուծիչներ

կգ

2 800

Թուրքիա

3 000 000

6.

5903209000

Մանածագործական նյութեր` ներծծված, պատվածքով կամ պլաստմասսայով կրկնորդված՝ բացառությամբ 5902 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերի

Գործվածք՝ պոլիուրետանով պատված

մԱ

2 050

Թուրքիա

1 100 000

7.

3210009009

-Այլ։
--Այլ ներկեր և լաքեր (ներառյալ արծնները, ողորկալաքերը և սոսնձային ներկերը), պատրաստի ջրային գունանյութեր՝ կաշվի մշակման համար օգտագործվող

Ներկ՝ կոշիկի արտադրության համար

կգ

300

Իտալիա

260 000

8.

4811590009

Թուղթ և ստվարաթուղթ. թղթազանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրատեսակներ

Կոշիկի ներդիրի ստվարաթուղթ

կգ

3 400

Թուրքիա

2 200 000

9.

5004001000

Մետաքսյա թել (բացի մետաքսե թափոնների մանվածքից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

Մետաքսե թելեր՝ կոշիկի արտադրության համար

կգ

150

Թուրքիա

510 000

10.

3926909709

Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901–3914 ապրանքային դիրքերում

Պլաստմասսե կաղապարներ՝ կոշիկի արտադրության համար

կգ

2 000

Թուրքիա

9 280 000

11.

3405100000

Կոշիկի վաքսեր և կրեմներ, կահույքի, հատակի, ավտոմեքենաների թափքերի, ապակու և մետաղի փայլեցնող միջոցներ և մաստիկաներ, մաքրող մածուկներ և փոշիներ ու համանման միջոցներ (այդ թվում՝ թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք, չգործված կտորեղեն, ծակոտկեն պլաստմասսաներ կամ ծակոտկեն ռետին` նշված նյութերով ներծծված կամ պատված)՝ բացի 3404 ապրանքային դիրքում նշված մոմերից

Կոշիկի խնամքի միջոցներ

կգ

1 060

Թուրքիա

570 000

12.

6805100000

Բնական կամ արհեստական հղկափոշի կամ հատիկ՝ գործվածքի, թղթի, ստվարաթղթի կամ այլ հիմքով, կտրատած կամ կարված կամ որոշակի ձև ստանալու համար այլ եղանակով մշակած կամ չմշակած

Հղկաթուղթ

կգ

80

Թուրքիա

75 000

13.

5602900000

Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված

Միջնաստառ ինքնասոսնձվող

կգ

4 400

Թուրքիա

4 800 000

14.

9603909900

Ավելներ, խոզանակներ (ներառյալ մեխանիզմների, սարքերի կամ տրանսպորտային միջոցների մաս հանդիսացող խոզանակները), առանց շարժիչների՝ ձեռքի մեխանիկական խոզանակներ՝ նախատեսված հատակի մաքրման համար, հատակի ձողափայտեր և փետուրե ավելիկներ փոշին սրբելու համար, հանգույցներ և փնջիկներ՝ ավելներ կամ խոզանակային արտադրատեսակներ պատրաստելու համար, ներկարարական բարձիկներ և գլանակներ՝ ներկարարական աշխատանքների համար, հատակի ռեզինե ձողափայտեր (բացի խոնավությունը վերացնելու համար նախատեսված ռեզինե գլանակներից)

Կոշիկի մշակման խոզանակ

հատ

45

Թուրքիա

150 000

15.

6307909800

Այլ պատրաստի արտադրատեսակներ՝ ներառյալ հագուստի ձևվածքները

Կոշիկի քուղեր

կգ

200

Թուրքիա

2 300 000

16.

3506990000

Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված և չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործելու համար պիտանի

Սոսինձ՝ կոշիկի արտադրության
մեջ օգտագործ-վող

կգ

14 000

Թուրքիա

22 400 000

17.

7317006000

Մեխեր, կոճգամներ, գծագրական կոճգամներ, ակոսավոր մեխեր, բռնակներ (բացի 8305 ապրանքային դիրքում ընդգրկվածներից) և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից, գլխիկներով կամ առանց գլխիկների այլ նյութերից, բացի պղնձե գլխիկներով արտադրատեսակներից

Կոշիկի մեխեր

կգ

1 000

Թուրքիա

1 200 000

 

 Ընդամենը՝

 

394 845 000

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան