Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.02.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2018 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

 

ԱՂԱՋՈՒՐ ԴՐԱԾ ՊԱՆԻՐՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Աղաջուր դրած պանիրները, որոնք պատրաստված են կաթից և (կամ) կաթից ստացված մթերքներից՝ առանց դրա բնական բաղադրամասերն այլ նյութերով փոխարինելու՝ հասունացում չնախատեսող արտադրության տեխնոլոգիաներով, որոնց արդյունքում ստացվում են աղաջուր դրած երիտասարդ (թարմ) պանիրների կոնկրետ տեսակներին հատուկ ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ ձևավորված ցուցանիշներով պանիրներ, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 0406 10 ենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին և 6-րդ կանոններին համապատասխան։

2. Աղաջուր դրած պանիրները, որոնք պատրաստված են կաթից և (կամ) կաթից ստացված մթերքներից՝ առանց դրա բնական բաղադրամասերն այլ նյութերով փոխարինելու՝ հասունացում նախատեսող արտադրության տեխնոլոգիաներով, որոնց արդյունքում ստացվում են աղաջուր դրած հասունացած պանիրների կոնկրետ տեսակներին հատուկ ֆիզիական, քիմիական և օրգանոլեպտիկ ձևավորված ցուցանիշներով պանիրներ, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 0406 90 ենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին և 6-րդ կանոններին համապատասխան։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: