Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-193-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
24.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ՋՌՀԿ)/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ I (ԾՐԱԳՐԻ ՓՈՒԼ 2)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ «ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԵՏԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել 2024 թվականի մայիսի 2-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» վարկային համաձայնագրի ներքո «Մասհանման ժամկետի երկարաձգում և մարման մեկնարկի հետաձգում» նամակ-համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2024 թ. հունիսի 24

Երևան

ՆՀ-193-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2024 թվական: