Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. ն-0366-1
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991.07.31/14(994) Հոդ. 298
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.07.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
29.07.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շրջաններում մշտական բնակություն հաստատած փախստականների ֆինանսական վիճակը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության շրջաններում մշտական բնակություն հաստատած փախստականների համար, ովքեր ցանկություն են հայտնում կազմակերպել գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն, սահմանել հետևյալ արտոնությունները`

ա) եկամտահարկը սահմանել սկսած սեփականաշնորհման 4-րդ տարվանից.

բ) թույլատրել սեփականաշնորհված հողի մասնակի և անասնագլխաքանակի լրիվ արժեքը վճարել հինգ տարվա ընթացքում` սկսած սեփականաշնորհման երկրորդ տարվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

29 հուլիսի 1991 թվականի,
քաղ. Երևան

Հ. ն-0366-1