Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-51
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.1993-24.07.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/1-2(1029-1030)
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.12.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է

ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
14 դեկտեմբերի 1992 թ.

 Հ.Ն-0741-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, քաղաքացիություն չունեցող անձանցից և օտարերկրյա քաղաքացիներից ներքոհիշյալ փաստաթղթերը տալու և մատուցվող իրավաբանական ծառայությունների դիմաց գանձվում է պետական տուրք հետևյալ դրույքաչափերով.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10 %-ի չափով.

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10 %-ի չափով.

գ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10 %-ի չափով.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 5 %-ի չափով.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման հասցեների մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տեղեկանք տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 5 %-ի չափով:

Նշված վճարը չի գանձվում արդարադատության, իրավապահ, ֆինանսական և հարկային մարմինների պահանջով քաղաքացիներին տրվող տեղեկանքների համար.

զ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում բնակվելու փաստաթուղթ տալու և հաշվառելու դիմաց` 30 ամերիկյան դոլար կամ այդ գումարին համարժեք ռուբլի.

է) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր մեկնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու փաստաթղթեր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10 %-ի չափով.

ը) օտարերկրյա պետությունում հինգ տարի ժամկետով վավերական լինելու մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում նշում կատարելու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան