ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «04» հուլիսի 1994 թ. Հ.Ն.-1091-1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ «ՌՈՒԲԼԻ» ԵՎ «ԿՈՊԵԿ» ԲԱՌԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ «ԴՐԱՄ» ԵՎ «ԼՈՒՄԱ» ԲԱՌԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ-ի կողմից ընդունված ու դեռևս գործող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում, որոնք սահմանում են պետական տուրքեր, տուգանքներ, տույժեր և այլ պարտադիր վճարումներ «ռուբլի» և «կոպեկ» բառերը համապատասխանաբար փոխարինել «դրամ» և «լումա» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ներկայացնել սույն օրենքից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
23 հուլիսի 1994 թ. |