ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2020 թվականի N 104-Ա
ԼԻԼԻԱ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին 2020 թվականի փետրվարի 10-12-ը գործուղել Նորվեգիայի Թագավորություն (Օսլո)՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդի ռազմավարության քննարկումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիա Շուշանյանի՝ Նորվեգիայի Թագավորություն (Օսլո) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիլիա Շուշանյանի՝ Նորվեգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|