Գլխավոր տեղեկություն
Համար
N 201-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2020 թվականի N 201-Ա

 

ՇՈՒՇԱՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին 2020 թվականի մարտի 11-13-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Բրեստ) Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Շուշանիկ Ներսիսյանի` Բելառուսի Հանրապետություն (Բրեստ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շուշանիկ Ներսիսյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 19

Երևան