ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2020 թվականի N 738-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Մ1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի հիմնանորոգման, ինչպես նաև 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացման շրջանակներում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ապամոնտաժված, սույն որոշման հավելվածում ընդգրկված ճանապարհային տարրերը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման և հաշվապահական հաշվառման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 738-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Չափը/մետր |
Քանակը |
Հաշվեկշռային արժեքը |
Մ1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Գյումրի հատված | ||||
1. |
Երկաթբետոնե խողովակ |
d= 1.0մ |
102 |
0 |
2. |
Երկաթբետոնե խողովակ |
d= 1.5մ |
15 |
0 |
3. |
Երկաթբետոնե խողովակ |
d=2.5մ |
62 |
0 |
4. |
Երկաթբետոնե ուղղանկյուն խողովակ |
2.5*3մ |
229 |
0 |
5. |
Երկաթբետոնե սալեր |
6*1*0.65մ |
51 |
0 |
6. |
Երկաթբետոնե կամրջային հեծաններ |
12*0.95*0.6մ |
25 |
0 |
7. |
Երկաթբետոնե պանել |
6*1.0մ |
2 |
0 |
8. |
Հիմքի բետոնե բլոկներ |
- |
4 |
|
Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի կմ65+350-կմ77+350 հատված | ||||
9. |
Ճոպանային արգելափակոցների սյուներ |
- |
758 |
0 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|