Գլխավոր տեղեկություն
Համար
N 22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2020-29.03.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ընդունման ամսաթիվ
28.03.2020
Ստորագրող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
28.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.03.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

28 մարտի, 2020 թ. N 22

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 25.03.2020թ. N 492-Ա հրամանի հիման վրա ք.Վանաձոր, Մյասնիկյան 12 բ հասցեում գործող «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող մթերային խանութում, 19.03.2020թ. N 215-Ա հրամանի հիման վրա ք. Սիսիան, Ն. Ադոնցի 5/1 հասցեում գործող Ա/Ձ «Մարատ Մկրտչյան»-ում և ք. Գորիս, Մաշտոցի 155/2 հասցեում գործող ԱՁ «Սամվել Ղուլունց»-ին պատկանող մթերային խանութում, 24.03.2020թ. N 437-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Արտաշիսյան փող., 88/2 շենք (1-ին և 2-րդ հարկեր) և ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 4 շենք հասցեում գործող «ԿՈՐՈՆԱ ՍՈԼԱՐԵ» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղերում, 22.03.2020թ. N 392-Ա հրամանի հիման վրա ք. Արմավիր, փող. Երևանյան 17/3 հասցեում գործող «ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում, 22.03.2020.N 401-Ա հրամանի հիման վրա ք. Արմավիր, փող. Չարենցի 8/6 հասցեում գործող «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում, 28.03.2020թ. N 626-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց, 15/40 հասցեում գործող «Սիրանուշ Գևորգյան Պապիկի» ԱՁ-ում և ք. Երևան, Խորենացի 88 հասցեում գործող ««ԲԵԳՈՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԱՁ»-ում 2020 թվականի մարտի 26-ին, 27-ին և 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ՝ ք.Վանաձոր, Մյասնիկյան 12 բ.

2) Ա/Ձ «Մարատ Մկրտչյան»` ք. Սիսիան, Ն. Ադոնցի 5/1.

3) ԱՁ «Սամվել Ղուլունց»՝ ք. Գորիս, Մաշտոցի 155/2.

4) «ԿՈՐՈՆԱ ՍՈԼԱՐԵ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արտաշիսյան փող., 88/2 շենք (1-ին և 2-րդ հարկեր) և ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 4 շենք.

5) «ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Երևանյան 17/3.

6) «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Չարենցի 8/6.

7) «Սիրանուշ Գևորգյան Պապիկի» ԱՁ՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց, 15/40,

8) «ԲԵԳՈՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԱՁ՝ ք. Երևան, Խորենացի 88:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ տնտեսավարողներին տեղեկացնել սույն որոշման մասին։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 28-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան