Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2020-11.09.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ընդունման ամսաթիվ
15.04.2020
Ստորագրող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
15.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի, 2020 թ. N 39

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով՝ սահմանել.

1. ՀՀ պարետի՝ 2020 թվականի ապրիլի 3-ի N 31 որոշման մեջ՝

1) 3-րդ կետի «ա» ենթակետում «մաքսային հսկողության տարածքում» բառերից հետո լրացնել. «կամ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուս» անցումային կետի տարածքում, կամ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուս» տերմինալի տարածքում» բառերով:

2) Որոշման հավելվածով հաստատված ապրանքների ցանկից հանել 24-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ին: