ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 129 |
քաղ. Մոսկվա |
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԻ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 432-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ վկայականի ձևը.
լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ վկայականի ձևի լրացման կարգը։
2. Սահմանել, որ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ վկայականը տրամադրվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |