Գլխավոր տեղեկություն
Համար
N 599-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

21 մայիսի 2020 թվականի N 599-Ա

 

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

1. Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ Տիգրան Սարգսյանին 2020 թվականի մայիսի 21-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Կոտայքի (քաղաք՝ Հրազդան), մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի (քաղաք՝ Եղեգնաձոր), մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի (քաղաք՝ Գավառ) մարզեր՝ մարզպետարանների կողմից իրականացվող պետությունը պաշտպանության նախապատրաստելու շրջանակներում 2020 թվականին անցկացվող մարզումներին մասնակցելու նպատակով:

2. Տիգրան Սարգսյանի՝ գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 21

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան