Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2020 թվականի N 347-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքի կողմից որպես օժանդակություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի հասցեով անհատույց ուղարկված բժշկական դիմակների՝ (20 տեղ, 93 կգ ընդհանուր քաշով, 7,142 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, փոխադրման ծախսերը կազմել են 4,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 24

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան