Գլխավոր տեղեկություն
Համար
N 366-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2020 թվականի N 366-Ա

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ (WWF-ՀԱՅԱՍՏԱՆ) ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Ա. ԹԱԽՏԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող` 83,500,000 դրամ արժողությամբ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնի վերակառուցման ու արդիականացման աշխատանքներ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 29-ի N 366-Ա որոշման

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Ա. ԹԱԽՏԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնի վերակառուցում և արդիականացում, որը կնպաստի Հայաստանում կենսաբազմազանության, էկոհամակարգային ծառայությունների և մարդու բարեկեցության վրա նրանց ազդեցության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

 Օգտվել ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

1. Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) հայաստանյան ներկայացուցչության միջոցով հասցե՝ Հայաստան, 0019, Երևան, Պռոշյան 11/1
Հեռ.՝ +374-10-588983

4.

Ծրագիրը կատարողը

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մ/ճ (WWF-Հայաստան)
Հասցե՝ ք. Երևան, Լյուքսեմբուրգի փ., 7շ., բն. 19 (իրավ.) ք. Երևան, Պռոշյան 1/1 (գործ.)
ՀՎՀՀ` 00861992
Հեռ` +374 10 58 89 83, +374 10 54 61 56
Էլ. հասցե` office_am@wwfcaucasus.org

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն
Հասցե՝ ք. Երևան, Ավան վ/շ, Աճառյան 1
ՀՎՀՀ՝ 00805541
Բնագավառ` կրթություն և գիտություն

6.

Ծրագրի բյուջեն

83,500,000 /ութսուներեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն
Հասցե՝ ք. Երևան, Ավան վ/շ, Աճառյան 1,
ՀՎՀՀ՝ 00805541

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

15.04.2020-30.09.2020

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի բաղադրիչների գործողությունները

Ժամկետներ

Արժույթը
ՀՀ դրամով

1. Համաշինարարական, հարդարման, Էլեկտրատեխնիկական աշխատանքներ:
Ջրի և կոյուղու անցկացում

մայիս 2020 – սեպտեմբեր 2020

49,000,000

2. Ջեռուցման անցկացում, օդափոխության, օդորակման համակարգերի անցկացում

մայիս 2020 – սեպտեմբեր 2020

11,000,000

3. Պատուհանների, արտաքին և ներքին դռների, թեթև միջնորմերի, ապակյա կոնստրուկցիաների տեղադրում

մայիս 2020 – սեպտեմբեր 2020

9,000,000

4. Բարեկարգում

մայիս 2020 – սեպտեմբեր 2020

9,500,,000

5. Անվտանգության համակարգերի տեղադրում

մայիս 2020 – սեպտեմբեր 2020

5,000,000

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

83,500,000

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի բաղադրիչների գործողությունները

Ժամկետներ

Արժույթը
ՀՀ դրամով

1. Համաշինարարական, հարդարման, Էլեկտրատեխնիկական աշխատանքներ:
Ջրի և կոյուղու անցկացման նպատակով կնքվելու է պայմանագիր

 

49,000,000

2. Ջեռուցման անցկացման, օդափոխության, օդորակման համակարգերի անցկացման նպատակով կնքվելու է պայմանագիր

 

11,000,000

3. Պատուհանների, արտաքին և ներքին դռների, թեթև միջնորմերի, ապակյա կոնստրուկցիաների տեղադրման նպատակով կնքվելու է պայմանագիր

 

9,000,000

4. Բարեկարգման նպատակով կնքվելու է պայմանագիր

 

9,500,,000

5. Անվտանգության համակարգերի տեղադրման նպատակով կնքվելու է պայմանագիր

 

5,000,000

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

 Անդրսահմանային միացյալ քարտուղարություն (TJS), հաշվետվությունների ներկայացում
WWF-Կովկասյան գրասենյակ, ֆինանսական և տեխնիկական հաշվետվությունների ներկայացում
ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան