ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2020 թվականի N 379-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԳԱՇՅԱՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 15,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 14-ի N 379-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՆԱԳԱՇՅԱՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
1. |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է բարելավել Նագաշյան մանուկների տան տնտեսական պայմանները, որտեղ նրանք ապրում են, կրթվում և դաստիարակվում են ազգային եկեղեցական ոգով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, քաղ. Երևան, Ահարոնյան 2/2, հոգևոր |
6. |
Ծրագրի բյուջեն |
15.400.000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Նագաշյան մանուկների տան երեխաները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Նագաշյան մանուկների տան երեխաներին ապահովել խմելու ջրով, էլեկտրաէներգիայով, գազով և հեռախոսակապով: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Նագաշյան մանուկների կենտրոնն ապահովել էլեկտրաէներգիայով, գազով, հեռախոսակապով, ջրի մատակարարմամբ և ջրահեռացմամբ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
չկա |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական և ֆինանսական բաժինների և ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|