Գլխավոր տեղեկություն
Համար
N 383-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2020 թվականի N 383-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՐԵԳԻՆ Ա ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 46,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գարեգին Ա կրթական կենտրոնի տարածքի կանաչապատում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի մարտի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հուլիսի 14

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի

հուլիսի 14-ի N 383-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԳԱՐԵԳԻՆ Ա ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Գարեգին Ա կրթահամալիրին հարող տարածքում կանաչապատման, խոտածածկի իրականացման և սպասարկաման աշխատանքների կատարումը:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, ՀՎՀՀ 04703401

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի. հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

46.600.000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, միաբանությունը և հավատացյալ ժողովուրդը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2018 թ. մարտի 1-ից մինչև 2021 թ. հուլիսի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է կատարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Գարեգին Ա կրթահամալիրին հարող տարածքում կանաչապատման, խոտածածկի իրականացման և սպասարկաման աշխատանքները, որի գումարը կազմում է 46.600.000 դրամ:
Աշխատանքներն իրականացվելու են «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի կողմից (ՀՀ ք. Երևան, Մ. Մեծարենցի 88 ա (ՀվՀՀ 01831375 ):

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթահամալիրին հարող տարածքում կանաչապատման, խոտածածկի իրականացման և սպասարկաման աշխատանքներ, որի գումարը կազմում է 46.600.000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ֆինանսական և ճարտարապետաշինա-րարական բաժինների, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան