ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2020 թվականի N 384-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՐԻՄՅԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 116,389,230 դրամ ընդհանուր արժողությամբ «Խրիմյան» թանգարանի հակահրդեհային համակարգի մոնտաժում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի ապրիլի 4-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 14-ի N 384-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԽՐԻՄՅԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ
1. |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է «Խրիմյան» թանգարանում կատարել հակահրդեհային համակարգի մոնտաժման աշխատանքներ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, հոգևոր |
6. |
Ծրագրի բյուջեն |
116.389.230 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
04 ապրիլ, 2018թ.- 31 դեկտեմբեր, 2020թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Խրիմյան» թանգարանի հակահրդեհային համակարգի մոնտաժման աշխատանքներ: Կապալառուին հանձնարարվող աշխատանքների արժեքը, համաձայն հաստատված նախահաշվի, կազմում է 78.574.650 դրամ: Ինչպես նաև նախատեսվում է ներմուծում 34.424.600 դրամ: Աշխատանքներն իրականացվելու են «Էյ Ար-Այ ՍԻ Թի» ՍՊԸ-ի կողմից (ՀվՀՀ 04109976 ): |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Խրիմյան» թանգարանի հակահրդեհային համակարգի մոնտաժման աշխատանքներ: Կապալառուին հանձնարարվող աշխատանքների արժեքը, համաձայն հաստատված նախահաշվի, կազմում է 78.574.650 դրամ, ինչպես նաև նախատեսվում է ներմուծում 34.424.600 դրամ արժողությամբ նյութերի և սարքավորումների: Ընդհանուր գումարը կազմում է 116.389.230 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |