ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2020 թվականի N 382-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանրանկարչության արվեստի կենտրոնի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 14-ի N 382-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է բարելավել Մանրանկարչության արվեստի կենտրոնի սաների ուսումնակրթական պայմանները: Կենտրոնում սաները հաղորդակից են լինում համաշխարհային արվեստներին և արհեստներին, որի միջոցով բացահայտվում են սաների ունակությունները և նախասիրությունները, տրվում է նախնական և մասնագիտական կրթություն: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, քաղ. Երևան, Քանաքեռ 6-րդ փողոց, 29 տուն, հոգևոր: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն՝ 600.000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Քանաքեռ- Զեյթուն համայնքի 5-18 տարեկան մոտ 70 շնորհալի երեխաներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01 հունվար, 2020 թ. – 31 դեկտեմբեր, 2021 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մանրանկարչության արվեստի կենտրոնի սաներին ապահովել էլեկտրաէներգիայով և հեռախոսակապով` 600.000 դրամ, - էլեկտրաէներգիայի մատակարարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, «Հյուսիս» մասնաճյուղի կողմից, պայմանագիր՝ N 008436, կնքված՝ 18.07.2008 թ. (ՀՀ, քաղ. Երևան, Քոչարի փող. 13ա., ՀՎՀՀ01520882) 400.000 դրամ արժեքով. |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Մանրանկարչության արվեստի կենտրոնի սաներին ապահովել էլեկտրաէներգիայով և հեռախոսակապով` 600.000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժինների և ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |