Գլխավոր տեղեկություն
Համար
N 217-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2020-28.07.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.07.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
27.07.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի, 2020 թվական N 217-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1833-Ա, N 1838-Ա, N 1861-Ա, N 1864-Ա, 2020 թվականի հուլիսի 15-ի N 1870-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 22-ին, 23-ին և 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Աիդա Համբարյան Հրանտի» Ա/Ձ՝ Արթիկ համայնք, Բաղրամյան 14/3․

2) «Թորոս Պալոյան Միհրանի» Ա/Ձ՝ Արթիկ համայնք, Բաղրամյան 16ա․

3) «Արմավիրի բարեկարգում տնօրինություն» ՀՈԱԿ՝ ք․ Արմավիր, Սայաթ-Նովա 109Ա․

4) «Արմենուհի Սարիբեկյան» Ա/Ձ՝ ք. Ապարան, Բաղրամյան 59.

5) «Լենա Մազմանյան Մելսիկի» Ա/Ձ՝ Իջևան համայնք, Աբովյան 49.

6) «Գագիկ Գրիգորյան Ալբերտի» Ա/Ձ՝ Իջևան համայնք, Աբովյան 47.

7) «Առաքելյան Արարատ» Ա/Ձ՝ Իջևան համայնք, Երիտասարդական փողոց.

8) «Կառլեն Դավթյան Բագրատի» Ա/Ձ՝ Իջևան համայնք, Երիտասարդական փողոց 58.

9) «Նելլի Քոքոբելյան» Ա/Ձ՝ Գետահովիտ համայնք, 29-րդ փողոց 1.

10) «Պետրոս Պետրոսյան» Ա/Ձ՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 117/4.

11) «Դավիթ Գրիգորյան» Ա/Ձ՝ ք. Իջևան, Անկախության 7/20.

12) «Հակոբ Ամյան» Ա/Ձ՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 91-3.

13) «Հակոբյան Պայքար» Ա/Ձ՝ ք. Իջևան, Անկախության 25/34.

14) «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ՝ ք. Դիլիջան, Մ. Գորկի 48-4:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան