ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2020 թվականի N 877-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1080-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 29-ի N 170-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման հավելվածի 13-րդ կետի 13-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Գրետա Մնացականյանին վերանշանակելու մասին» N 1080-Ա որոշման մեջ «համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդության ծրագրերի բաժնի պետի (06-Գ28-23.8-Ղ3-2)» բառերը փոխարինել «ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի մշտադիտարկման բաժնի պետի (06-Գ28-23.2-Ղ3-4)» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|