Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2020-01.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
15.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2020 թվականի N 395-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 113,162,390 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայորդյաց տների տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 15-ի N 395-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայորդյաց տների (1. Արաբկիր, 2. Մալաթիա, 3.Նոր Նորք, 4. Էջմիածին, 5. Աշտարակ, 6. Գյումրի, 7. Վանաձոր) սաների ուսումնակրթական պայմանները, որտեղ նրանք կրթվում և դաստիարակվում են ազգային եկեղեցական ոգով:

 2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ՝ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

1. ՀՀ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 14, 2. ՀՀ, ք. Երևան, Սեբաստիա 32/2, 3. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված, 4. ՀՀ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինո, 5. ՀՀ, ք. Աշտարակ, Սիսակյան, 6. ՀՀ, ք. Գյումրի, Օզանյան 1, 7. ՀՀ, ք. Վանաձոր, Մաշտոցի 116: Բնագավառ` տնտեսական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն՝ 113.162.390 դրամ:

2020 թ.՝ 56.581.195 դրամ

2021 թ.՝ 56.581.195 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01 հունվար, 2020 թ. – 31 դեկտեմբեր, 2021 թ:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայորդյաց տների էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում, գազի տեխնիկական սպասարկում և հեռախոսակապ:

Արաբկիր Հ/Տ, Մալաթիա Հ/Տ, Նոր Նորքի Հ/Տ, Էջմիածնի Հ/Տ, Աշտարակի Հ/Տ, Գյումրու Հ/Տ, Վանաձոր Հ/Տ

Էլեկտրաէներգիայի մատակարարում - 42.000.000 դրամ՝ առանց ԱԱՀ:

Գազի մատակարարում - 66.000.000 դրամ՝ առանց ԱԱՀ:

Գազի տեխնիկական սպասարկում - 2.462.390 դրամ՝ առանց ԱԱՀ:

Հեռախոսակապ - 2.700.000 դրամ՝ առանց ԱԱՀ:

 

Ընդհանուր -113.162.390 դրամ՝ առանց ԱԱՀ

Ծրագրի իրականացման տևողությունը 01 հունվար, 2020 թ. – 31 դեկտեմբեր, 2021 թ.:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Արաբկիրի Հայորդյաց Տուն

- Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 6.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 դրամ ` 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), 01.01.2016 թ. կնքված թիվ N 01301160947 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 272.402 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07641 պայմանագրի հիման վրա:

 

- Հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052), 600.000 դրամ արժեքով:

 

Մալաթիայի Հայորդյաց Տուն

- Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի մատակարարում 4.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված թիվ N 01601160947/2 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 296.948 դրամ (ՀՎՀՀ00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07646 պայմանագրի հիման վրա:

 

- Հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052 ), 500.000 դրամ արժեքով` առանց ԱԱՀ:

 

Նոր Նորքի Հայորդյաց տուն

- Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 9.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի մատակարարում 8.000.000 դրամ` 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), 01.01.2016 թ. կնքված թիվ N 0170116, պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 572.636 դրամ (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07641 պայմանագրի հիման վրա:

 

- Հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052), 500.000 դրամ արժեքով:

 

Էջմիածնի Հայորդյաց տուն

- Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 10.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. թիվ N 08311157161 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 592.552 դրամ` առանց ԱԱՀ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07640 պայմանագրի հիման վրա:

 

- Հեռախոսակապի տրամադրում պայմանագիր N 114521344` կնքված 05.10.2009 թ. (ՀՎՀՀ 02500052), 500.000 դրամ արժեքով` առանց ԱԱՀ:

 

Աշտարակի Հայորդյաց տուն

- Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 19.05.2008 թ. կնքված թիվ N 20029 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի մատակարարում 10.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. թիվ N 021111410157 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 122.138 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ Կ.15-0269 պայմանագրի հիման վրա:

 

- Հեռախոսակապի տրամադրում պայմանագիր N 442` (ՀՎՀՀ 02500052 ), 200.000 դրամ արժեքով:

 

Գյումրու Հայորդյաց Տուն

- Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 5.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 23.02.2015 թ. կնքված թիվ N 120656 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. թիվ N 021111410157 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 265.946 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07644 պայմանագրի հիման վրա:

 

Վանաձորի Հայորդյաց Տուն

- Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 11.12.2008 թ. կնքված թիվ N 003519 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի մատակարարում 8.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված 01.04.2014 թ. թիվ N 021111410157 պայմանագրի հիման վրա:

 

- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 339.768 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07645 պայմանագրի հիման վրա:

 

- Հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112957612 (ՀՎՀՀ 02500052), 400.000 դրամ արժեքով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

չկա

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժինների և ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան