ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 104-Ա |
«ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԿՀ N 270 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2020 թվականի օգոստոսի 28-ի և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 270 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին 2020 թվականի սեպտեմբերի 15-ի դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
Բավարարել «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ընկերության դիմումները`
1. Տրամադրել «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա.
2. 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 270 լիցենզիան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2020 թ. սեպտեմբերի 18 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2020 թվական: