ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 596-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,442,950 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Սոլարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02810309) 2020 թվականի օգոստոսի 24-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-14/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մշակույթի տան տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,147,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սոլարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02810309) 2020 թվականի օգոստոսի 24-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-13/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,147,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սոլարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02810309) 2020 թվականի օգոստոսի 24-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-15/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի կերպարվեստի թանգարանի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,147,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 596-Ա որոշման |
«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մշակույթի տան, Շուշի քաղաքի Խ․Աբովյանի անվան հիմնական դպրոցի, Շուշի քաղաքի կերպարվեստի թանգարանի տանիքներին այլընտրանքային արևային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետության Շուշի քաղաք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9,442,950 դրամ, որից Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մշակույթի տան տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,147,650 դրամ, Շուշի քաղաքի Խ․Աբովյանի անվան հիմնական դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,147,650 դրամ, Շուշի քաղաքի կերպարվեստի թանգարանի տանիքին այլընտրանքային արևային /ON GRID/ ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,147,650 դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մշակույթի տուն, Շուշի քաղաքի Խ․Աբովյանի անվան հիմնական դպրոց, Շուշի քաղաքի կերպարվեստի թանգարան |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ամբողջ ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2020 թ. հոկտեմբերի 01-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մշակույթի տան, Շուշի քաղաքի Խ․Աբովյանի անվան հիմնական դպրոցի, Շուշի քաղաքի կերպարվեստի թանգարանի տանիքներին տեղադրել այլընտրանքային արևային /ON GRID/ ֆոտովոլտային կայաններ։ Ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2020 թ. հոկտեմբերի 01-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 30-ը։ Արժեքը՝ 9,442,950 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Այլընտրանքային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 9,442,950 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|