Գլխավոր տեղեկություն
Համար
N 634-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
14.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2020 թվականի N 634-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N Մ-147-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վահրամ Կարապետի Կարագյոզյանի (անձնագիր՝ N 45 98 487167) կողմից ուղարկված մարմարե չմշակված քարը (5,080 կգ ընդհանուր քաշով, 222,500 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի մարտի 15-ի «Լալշ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի եզդիների «Մալակե Տաուսի» տաճարի կառուցում և հարակից տարածքների կառուցապատում» ծրագրի մասին» N Մ-147-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հոկտեմբերի 14

Երևան