Գլխավոր տեղեկություն
Համար
N 1719-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2020

 

26.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2020 թվականի N 1719-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՂԱԼԲՈՒՐՋՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՂԱԼԲՈՒՐՋՅԱՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 

26.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 26-ի N 1719-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝ 10 նիշի

մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

1509109000

Ձիթապտղի զտված յուղ

Ձիթապտղի յուղ (չռաֆինացված, ռաֆինացված)՝ քիմիական կազմը

առանց փոփոխելու

կգ

30 000

Իսպանիա,

Իտալիա, Հունաստան

59 600 000

2.

1510001000

Ձիթապտղի զտված հում յուղ

Ձիթապտղի յուղ՝ ստացված կանաչ կամ սև

ձիթապտուղներից (չռաֆինացված, ռաֆինացված)՝ քիմիական կազմը

առանց փոփոխելու

կգ

25 000

Սիրիայի Արաբական Հանրապետություն, Պարսկաստան, Պաղեստին, Եգիպտոս

24 860 000

3.

2106905900

Արմավի օշարակ

Չտարայավորված, հետագա վերամշակման համար

կգ

45 000

Արաբական Միացյալ Էմիրություններ, Պարսկաստան

21 794 000

4.

2008191900

Քունջութի սերմ՝ մշակված

Կեղևազրկված, պարկերով, հետագա վերամշակման համար

կգ

80 000

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն,

Սոմալի, Սուդանի

61 229 000

 

 

 

 

 

 

Դեմոկրատական Հանրապետություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, Պարսկաստան,

Հնդկաստան

 

5.

3923301090

Պլաստմասե շշեր և տարաներ՝ իրենց կափարիչներով

Պլաստմասե շշեր և տարաներ՝ իրենց կափարիչներով (շշերը և տարաները մինչև 2 լիտր տարողությամբ)

կգ

30 000

Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան, Պարսկաստան

25 947 000

6.

3923509000

Խցան

Պլաստմասե խցան մինչև 2 լիտր պլաստմասե տարայի համար

կգ

30 000

Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան,

Պարսկաստան

12 973 000

7.

3923501000

Խցան

Պլաստմասե խցան մինչև 2 լիտր պլաստմասե շշերի

համար

կգ

30 000

Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան,

Պարսկաստան

14 500 000

8.

3923301090

Շիշ

Պլաստմասե տարա մինչև 2 լիտր

կգ

30 000

Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան,

Պարսկաստան

15 500 000

 

Ընդամենը՝

 

236 403 000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան