Գլխավոր տեղեկություն
Համար
N 683-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2020 թվականի N 683-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 226,225,265 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած բնակչության կարիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 105,728,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2020 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 33,394,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

նոյեմբերի 5-ի N 683-Ա

որոշման

 

«ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած բնակչության կարիքներին արձագանքելու ջանքերին` տրամադրելով հումանիտար օգնություն սննդամթերքի տեսքով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Կարմիր Խաչի/Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը` հումանիտար օգնություն

6.

Ծրագրի բյուջեն

226,225,265 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած 13600 կարիքավոր բնակչություն:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

13.10.2020 – 31.12.2020

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`
1․ Հումանիտար աջակցության տրամադրում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած սոցիալապես անապահով անձանց՝ ինչը ներառում է սննդային ապրանքների ձեռքբերում, տեսակավորում, փաթեթավորում, տեղափոխում և բաշխում (բյուջե՝ 219 105 000 դրամ, ժամանակահատված՝ 13.10.2020 թ -31.12.2020 թ.):
2․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 7,120,265 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ և գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների, ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար պաշտպանիչ միջոցների ձեռք բերում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1. Սննդամթերքի ձեռքբերում՝ 219,105,000 դրամ արժողությամբ
2. Բեռնատար մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում ՝ 2,300,000 դրամ արժողությամբ
3. Բենզինի ձեռքբերում ՀԿԽԸ մեքենաների համար՝ 1,200,000 դրամ արժողությամբ։
4. Անձնակազմի և կամավորների համար շահառուների հետ հաղորդակցման հմտությունների ամրապնդման դասընթացների և վերապատրաստումների նպատակով մեթոդական նյութերի պատրաստման և դասընթացների իրականացման ծառայությունների ձեռքբերում՝ այդ թվում նաև հյուրանոցային ծառայությունների և սննդի ձեռքբերում՝ 800,000 դրամ արժողությամբ։
5. Գրենական պիտույքների և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռքբերում ՝ 920,000 դրամ արժողությամբ:
6. ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար պաշտպանիչ միջոցների (դիմակներ, ախտահանիչ նյութեր) ձեռք բերում՝ 280,000 դրամ արժողությամբ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 7,120,265 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 720,645 դրամ արժողությամբ և գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 6,119,620 դրամ արժողությամբ և ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար պաշտպանիչ միջոցների ձեռքբերում՝ 280,000 դրամ արժողությամբ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում հաստատվելու է սերտ համագործակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան