Գլխավոր տեղեկություն
Համար
N 692-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
05.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2020 թվականի N 692-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Ամերիկայի «ՌՈՈՒ» հիմնադրամի կողմից` «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված էպիլեպսիայով հիվանդ երեխաների բուժման համար նախատեսված դեղորայքը (12 տեղ, 30.86 կգ ընդհանուր քաշով, 2,695.68 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 5

Երևան