Գլխավոր տեղեկություն
Համար
N 680-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2020 թվականի N 680-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 11-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրիում նոր, ժամանակակից բժշկական հաստատության կառուցում» ծրագրի մասին» N 379-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետում «337,386,000 դրամ» բառերը փոխարինել «386,681,901 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված վերելակը (17,800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,510,900 դրամ, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

նոյեմբերի 5-ի N 680-Ա

որոշման

 

«ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1

Ծրագրի նպատակը

Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն տրամադրելու նպատակով՝ կառուցել ժամանակակից պայմաններին համապատասխանող ատամնաբուժական և ակնաբուժական բժշկական հաստատություն

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություններից

3

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ)

4

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք.Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153:

5

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք, բնագավառը՝ առողջապահական

6

Ծրագրի բյուջեն

386,681,901 ՀՀ դրամ

7

Բարեգործություն ստացողը

Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաները

8

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրի իրականացումը նախատեսված է սկսել 2019 թ. հունիսի 2-ին և ավարտել մինչ 2020 թ. դեկտեմբերի 31-ը:

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում 2019 թ. նախատեսվում է իրականացնել կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակումը, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրավասու մարմինների հետ, ավարտին հասցնել շենքի շինարարական աշխատանքների հիմնական մասը:

Ծրագրի շրջանակներում 2020 թ. նախատեսվում է ապահովել շենքի շահագործման փաստագրումը, սարքավորումներով հագեցումը և կահավորումը:

Նշված միջոցառումների իրականացման համար 2019 թ. հունիսից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսված են ֆինանսական միջոցներ՝ 386,681,901 ՀՀ դրամի չափով, որոնք, ըստ ուղղությունների, բաշխված են հետևյալ ձևով.

Էսքիզային նախագծի մշակում և վերջինիս հաստատում

1 250 000

Նախագծային աշխատանքներ և նախագծի փորձաքննություն, այդ թվում՝ գնային առաջարկի փաստաթղթերի պատրաստում

6 000 000

Հեղինակային հսկողություն

1 750 000

Վերանախագծային աշխատանքներ

2 000 000

Կահույքի պատրաստման աշխատանքներ

4 983 333

Շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ նյութերի ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում, շինարարական նյութերի ներմուծում, կահավորում, թույլտվությունների և համաձայնությունների ստացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքեր, վճարներ և այլն։

370 698 568

Ընդամենը

386 681 901

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից մատուցվող ծառայություններից`

Կնքվելու են պայմանագրեր էսքիզային նախագծի մշակման և վերջինիս հաստատման համար

1 250 000

Կնքվելու են պայմանագրեր նախագծային աշխատանքների և նախագծի փորձաքննության պատրաստման համար

6 000 000

Կնքվելու է պայմանագիր հեղինակային հսկողություն իրականացնելու համար

1 750 000

Վերանախագծային աշխատանքներ

2 000 000

Կահույքի պատրաստման աշխատանքներ

4 983 333

Շինարարական նյութերի ձեռքբերում

32 006 030

Վերելակի ձեռքբերում / ներմուծում

10 306 538

Կնքվելու են պայմանագրեր շինարարական աշխատանքների կազմակերպման համար, այդ թվում՝ նյութերի ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում, կահավորում, թույլտվությունների և համաձայնությունների ստացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքեր, վճարներ, ինչպես նաև նախատեսվում է շինարարական նյութերի ներմուծում

328 386 000

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախեր չեն նախատեսվում։

 

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործության ոլորտը համակարգող լիազոր մարմին, բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ Շիրակի մարզպետարան, Գյումրիի քաղաքապետարան, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ անդամներին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում Գյումրու քաղաքապետարանի կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների/հաշվարկների ներկայացում, ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով, ՀՀ կառավարության 16.01.2003 թ. թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ