Գլխավոր տեղեկություն
Համար
N 2091-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2091-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 226-րդ և 241-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1288-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) 2021-2023 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում`

ա. ըստ անշարժ գույքի սեփականատերերի` օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ մինչև օրենսգրքի 11-րդ բաժինն ուժի մեջ մտնելը ներկայացված տեղեկությունները,

բ. օրենսգրքի 11-րդ բաժինն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված (բացառությամբ ֆիզիկական անձանց համապարփակ իրավահաջորդության կարգով անցած), ինչպես նաև 2020 թվականի գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացված տեղեկությունները.».

2) 4-րդ կետի 2-րդ ենթակետում «2020» թիվը փոխարինել «2024» թվով, իսկ «2019» թիվը՝ «2023» թվով.

3) 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի «ա» պարբերությունները «կադաստրային արժեքը՝» բառերից առաջ լրացնել «շուկայական արժեքին մոտարկված» բառերով.

4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով տեղեկատվական համակարգում անշարժ գույքի հարկը յուրաքանչյուր հաշվետու տարվա համար հաշվարկվում է օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված` անշարժ գույքի հարկման յուրաքանչյուր օբյեկտի (հողամասի և (կամ) դրա բարելավման) համար` հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի ներկայացրած տեղեկություններով անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտը նույնականացնող միավորի բանալին և արխիվային ծածկագիրը` որպես հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի, գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի և օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալ` հիմք ընդունելով օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները, օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները:».

5) 8-րդ, 15-րդ և 27-րդ կետերում «2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն» բառերով.

6) 11-րդ կետում «2018 թվականի և հետագա» բառերը փոխարինել «2021 թվականի և հետագա» բառերով, իսկ նույն կետի 1-ին ենթակետում «մինչև 2018 թվականի» բառերը՝ «մինչև 2020 թվականի» բառերով, «օրենսգիրքն» բառը՝ «օրենսգրքի 12-րդ բաժինն» բառերով.

7) 16-րդ կետում «Համաձայն օրենսգրքի 249-րդ հոդվածի՝» բառերը փոխարինել «Օրենսգրքի 249-րդ հոդվածին համապատասխան՝» բառերով.

8) 18-րդ կետի 7-րդ ենթակետում «անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի» բառերով, իսկ «կատարվում են» բառերը՝ «կատարվում է» բառերով.

9) 20-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «հարկային» բառը փոխարինել «լիազոր» բառով.

10) 28-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «տարեկան» բառը.

11) 30-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2020 թվական: