Գլխավոր տեղեկություն
Համար
N 492-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
26.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2020 թվականի N 492-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող` 132,688,587 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք Գյումրիում տեղի ունեցած կարկտահարության հետևանքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

օգոստոսի 26-ի N 492-Ա

որոշման

 

«ԱՐՁԱԳԱՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել կարկտահարությունից տուժած համայնքներում կենսապայմանների վերականգնմանը և ամրապնդմանը՝ սոցիալական և մարդասիրական աջակցության տրամադրման միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Շիրակի մարզ ք․Գյումրի,` Սոցիալական՝ հումանիտար օգնության տրամադրում

6.

Ծրագրի բյուջեն

132,688,587 դրամ (259,504.30 Շվեյցարական ֆրանկ)

7.

Բարեգործություն ստացողը

Սույն թվականի հուլիսի 13-ին Գյումրիում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած առավել խոցելի 600 ընտանիքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արձագանքել կարկտահարությունից առավել տուժած 600 ընտանիքների սոցիալական խնդիրներին՝ մասնավորապես՝ տրամադրել անվերապահ/բազմանպատակ օգտագործման դրամային աջակցություն և անկողնային պարագաներ՝ աղետից առավել տուժած 400 ընտանիքներին, ինչպես նաև 200 առավել խոցելիների ընտանիքներին տրամադրել հագուստի աջակցություն վաուչերների տեսքով։

Ծրագրի գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`
1․ Հումանիտար աջակցության տրամադրում կարկտահարությունից առավել տուժած 400 ընտանիքներին՝ անվերապահ դրամային օժանդակության միջոցով (բյուջե՝ 40,761,859 դրամ, ժամանակահատված՝ 01.09.2020 թ. – 30.11.2020 թ.)
2. Հումանիտար աջակցության տրամադրում կարկտահարությունից առավել տուժած 400 ընտանիքներին՝ անկողնային պարագաների տրամադրման միջոցով (բյուջե՝ 87,960,115 դրամ, ժամանակահատված՝ 01.09.2020 թ. - 30.11.2020 թ.)
3. (ենթակետը հանվել է 16.12.20 N 803-Ա)
4․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 3,966,613 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, և գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, բենզինի, մեքենայի սպասարկման, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռք բերում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1. (ենթակետը հանվել է 16.12.20 N 803-Ա)
2. Անկողնային պարագաների(դոշակ, բարձ, վերմակ, սպիտակեղեն, և այլն) ձեռք բերում աղետից առավել տուժած 400 ընտանիքների (1800 անձ) համար՝ 87,960,115 դրամ արժողությամբ։
3. Բեռնատար մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծառայություններ՝ անկողնային պարագաների բաշխման համար՝ 332,345 դրամ արժողությամբ
4. ՀԿԽԸ մեքենաների բենզին և սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 511,300 դրամ արժողությամբ։
5. Գրենական պիտույքների ձեռքբերում՝ 182,073 դրամ արժողությամբ
6. Կոմունալ ծառայությունների և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռքբերում 819,000 դրամ արժողությամբ
7. Լուսաբանման նյութերի՝ այդ թվում տեսահոլովակների պատրաստման ծառայությունների ձեռքբերում՝ 461,000 դրամ արժողությամբ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 3,966,613 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 1,661,725 դրամ արժողությամբ, գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռք բերման ծախսերը՝ 1,001,073 դրամ արժողությամբ, ծրագրի լուսաբանման նպատակով նախատեսված ծախսերը՝ 460,170 դրամ, մեքենաների պահպանման ծախսեր՝ 511,300 դրամ և մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծախսեր 332,345 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրի քաղաքապետարանի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում, իրականացվելու է արտաքին աուդիտ: Նաև ՀՀ Կառավարության 2003թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 16.12.20 N 803-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան