Գլխավոր տեղեկություն
Համար
N 2157-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

 

24.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 783-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործող հարկ վճարողների՝ տարվա արդյունքներով վճարած հարկերի և վճարների ցանկերը, արտահանած ապրանքների ցանկերը՝ արժեքային, բնաիրային և քանակական չափերով, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 666-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան:».

2) որոշման N 1 հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 4 ձևի ցանկի կազմման իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկի մեծությունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:

5.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 5 ձևի ցանկի կազմման իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկի մեծությունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:».

3) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 7 ձևի ցանկը կազմվում է՝ հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը աճողական կարգով: Ընդ որում՝

1) որպես հարկային տարվա սկզբից վճարված (մարված) հարկերի և վճարների մեծություն՝ ցանկի «պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների հարկային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) գումարի մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները: Ընդ որում, վերադարձված գումարների մեջ չեն ներառվում միասնական հաշիվ վերադարձված՝ ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը, ինչպես նաև 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը։ Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս։ Միասնական հաշվի միջոցով չմարվող պետական վճարի մասով հիմք է ընդունվում համապատասխան գանձապետական հաշվին կատարված վճարումը.

2) որպես հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծություն՝ ցանկի «պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների մաքսային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի կողմից պետական բյուջե վճարված գումարի մեծություն։ Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս.

3) ցանկի «ընդամենը մուտքերը» սյունակի համապատասխան տողում լրացվում է «պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով» սյունակի և «պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողերի հանրագումարը.

4) ցանկի «ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով՝ միասնական հաշիվ վերադարձված գումարներ» սյունակում լրացվում են համալիր հարկային ստուգման արդյունքում կամ պարզեցված ընթացակարգով միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի գումարները, միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված և միասնական հաշիվ վերադարձված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները, համալիր հարկային ստուգման արդյունքում միասնական հաշիվ վերադարձված ակցիզային հարկի գումարները:».

4) որոշման N 2 հավելվածի N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած եռամսյակների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

24.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

 դեկտեմբերի 24-ի N 2157-Ն որոշման

 

«Ձև N 7

Ց Ա Ն Կ

 

Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 20_ թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների

 

NN

ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը

Գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրը

------------------- «...»-ի դրությամբ հարկ վճարողի կողմից
ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը (հազ. դրամ)

ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով՝ միասնական հաշիվ վերադարձված գումարներ

ընդամենը՝ մուտքերը

որից՝

 

պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի

մասով

պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի

մասով

այդ թվում՝

շահութա-հարկը

եկամտային հարկը

ԱԱՀ-ն

ակցիզային հարկը

այլ հարկեր, վճարներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         
»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան