Գլխավոր տեղեկություն
Համար
N 854-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
25.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 854-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅՐԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 73,250,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն Հայաստանի, Արցախի և Ջավախքի հայրազուրկ երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի հունիսի 14-ին կնքված N 2017/601 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2020 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում ` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01548908) 2020 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 25-ի N 854-Ա

որոշման

 

«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅՐԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Տիկնանց միության աջակցությամբ օգնել ՀՀ մարզերի և Ջավախքի հայրազուրկ երեխաներին` տարեկան երկու անգամ տրամադրելով դրամական հատկացումներ, մեղմել սոցիալական լարվածությունը և նպաստել աղքատության կրճատմանը: Ներկայումս ծրագրում ընդգրկված են 700 երեխաներ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 16-րդ հոդված):

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ (Նյու Յորքի գրասենյակ), Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Տիկնանց միություն, ամերիկահայ ընտանիքներ:

4.

Ծրագիրը կատարողը

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ ՀՀ մարզեր, Արցախ և Ջավախք:
Բնագավառը՝ սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 73,250,000 դրամ:
Որից`
դրամական օգնություն 67,600,000 դրամ
կազմակերպական ծախսեր 5,650,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում,Արցախում և Ջավախքում բնակվող 700 հայրազուրկ մինչև 18 տարեկան երեխաներ`

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.01.2021 – 31.12.2021

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Դրամական օգնությունը տրամադրվում է տարին երկու անգամ
Ընդհանուր գումարը՝ 73,250,000 դրամ:
2. Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հոգևոր սպասավորների հետ համատեղ շահառու երեխաների մկրտության արարողությունների իրականացում: Ծախսեր չեն նախատեսվում:
Շահառուների ընտրությունը կատարվում է նրանցից ստացված դիմումների հիման վրա` համագործակցելով տեղական իշխանությունների և եկեղեցու թեմերի հետ, ինչպես նաև տնայցերի հիման վրա:
Կազմակերպական ծախսեր՝ 5,650,000 դրամ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 73,250,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 250,000 դրամի չափով էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների համար, պայմանագիր N 2017/601 կնքված 14.06.2017 թ․ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 2,000,000 դրամի չափով ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերման համար, պայմանագիր կնքված 22.10.2020 թ․ «Ֆլեշ» ՍՊԸ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 1,000,000 դրամի չափով գրասենյակային պիտույքների ձեռքբերման համար, պայմանագիր կնքված 30.10.2020 թ․ «Սմարթլայն» ՍՊԸ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 5,650,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 7.7 %-ը:
Ծրագրի սպասարկումը ներառում է
ծրագրի ղեկավարի աշխատավարձ 2,400,000 դրամ
կապի ծառայություն 250,000 դրամ
ավտոմեքենայի վառելիք 2,000,000 դրամ
գրասենյակային պիտույքներ 1,000,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում է`
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,
2. Տեղական ինքնակառավարման մարմինների
3. Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Արցախի և Վիրահայոց թեմերի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ