Գլխավոր տեղեկություն
Համար
N 865-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
28.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2020 թվականի N 865-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 35,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Պնակ մը կերակուր» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 28-ի N 865-Ա

 որոշման

 

«ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ»

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Ցուցաբերել սոցիալական աջակցություն Արմավիրի մարզի 4 գյուղերի և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Ծրագրի շրջանակներում, ՀՀ օրենքով սահմանված կարգով, նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը

 Սեթա - Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված է 21.10.2013 թ. 02-ի կողմից)

 Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված է 21.10.2013 թ. 02-ի կողմից)

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1,
հեռ.՝ 043 500 503, 0 դրամ սակագնով թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ 01557357

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արմավիրի մարզ, Պտղունք գյուղ, Վարդանանց 1, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

$35600 (երեսունհինգ հազար վեց հարյուր ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Արմավիրի մարզի 4 գյուղերի (Փարաքար, Արևաշատ, Մուսալեռ, Պտղունք) և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով մեծահասակները (36 հոգի)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արմավիրի մարզի Պտղունք գյուղում՝ Վարդանանց 1 հասցեում, իրականացվում է «Պնակ մը Կերակուր» ծրագիրը, որի շրջանակում սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին տրամադրվում է՝
1. Լիարժեք սննդի տրամադրում շաբաթական 2 անգամ $12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
2. Նյութական օգնություն ՝ հագուստ, կոշիկ, կենցաղային և հիգիենայի պարագաներ $15000 (տասնհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
3. Սննդամթերքի տեղափոխումը իրականացվում է հիմնադրամի մեքենայով դեպի ծրագրի 7-րդ կետում նշված բնակավայրեր:
4. Ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
5. Բեռնափոխադրման ծախս՝ $ 3600 (երեք հազար վեց հարյուր ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

Վերոնշյալ միջոցառումներն իրականացվելու են 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝
1. Սննդի ձեռքբերում ՀՀ տարածքում՝ $12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
2. Հագուստ, կոշիկ, կենցաղային և հիգիենայի պարագաներ (ներմուծում արտերկրից) $15000 (տասնհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
3. Ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)
4. Բեռնափոխադրման ծախս՝ $ 3600 (երեք հազար վեց հարյուր ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են՝
Ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (hինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- սոցիալական աջակցության տարածքային մարմիններ
- տեղական ինքնակառավարման մարմիններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնադրամի ընթացիկ գործունեությանը վերաբերող հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին։
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ին N 66 - Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում՝ լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան