Գլխավոր տեղեկություն
Համար
N 324-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 324-Ա

 

 ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայկական արտադրության ապրանքների (գինու, կոնյակի սպիրտ, ծխախոտ) Վրաստանի տարածքով տարանցիկ տեղափոխման ժամանակ առաջացած հարցերի քննարկման և հնարավոր լուծումների կանխորոշման նպատակով 2021 թվականի ապրիլի 5-7-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Արման Խոջոյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Եգանյանինը, Քրիստինե Համբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զարուհի Մուրադյանինը՝ «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամի միջոցների հաշվին.

3) պատվիրակության՝ Վրաստան գործուղումն իրականացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հերթապահ ավտոմեքենաներով։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

02.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 324-Ա որոշման

 

 

Կ Ա Զ Մ

 

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա․ Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ա․ Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ա. Եգանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման

վարչության պետ

Ք․ Համբարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության

գործակալության պետ

Զ․ Մուրադյան

- Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի

տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


02.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան