Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2018
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2018 թվականի N 16-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վիրավոր զինվորների և զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի ստեղծման նպատակով լիազորել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) ամրացված՝ քաղ. Երևան, Աբովյան 58, գլխավոր մասնաշենքի («Հերացի» N 1 հիվանդանոցային համալիր) 5208,9 քառ. մետր տարածքը 15 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպությանը:

(1-ին կետը փոփ. 22.04.21 N 617-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության միջև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և ապահովել դրա հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

2018 թ. հունվարի 12

Երևան