Գլխավոր տեղեկություն
Համար
N 846-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 846-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 17-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Իջևան քաղաքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին» N 17-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «932,236,077 դրամ» բառերը փոխարինել «966,236,077 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «ԲԱՍՊԵՏ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07608491) 2021 թվականի օգոստոսի 20-ին N 01/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Իջևանի մասնաճյուղի տարածքում 90 հոգու համար նախատեսված ապաստարանի կառուցում` 32,468,524.4 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


12.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 846-Ա

որոշման

       

«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»

   

ԾՐԱԳԻՐ

    

1.

Ծրագրի նպատակը

Իրականացնել մինչև 18 տարեկան ծնողական խնամքից զուրկ երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն;

Մինչև 18 տարեկան խնամազուրկ երեխաների համար ձևավորել հոգատար և ապահով ընտանեկան միջավայր, որը կապահովի նրանց ներդաշնակ զարգացումը և հետագա ինտեգրացումը;

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ապահովում է ընտանեկան տիպի խնամք: Երեխաները դառնում են ՍՕՍ-ընտանիքի անդամ և ապրում են ՍՕՍ-ընտանեկան տներում, ընդ որում յուրաքանչյուր ընտանեկան տանը ապրում, խնամվում և դաստիարակվում են միջինը մինչև 7 երեխա: Յուրաքանչյուր ընտանեկան տուն ներառում է 4 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և ճաշասենյակ, 4 սանհանգույց` համապատասխան լվացարաններով և զուգարաններով, մեկ տնտեսական սենյակ և խորդանոց: Յուրաքանչյուր ՍՕՍ-ընտանիք ղեկավարվում է ՍՕՍ-

մայր դաստիարակի կողմից, որն ապրում և աշխատում է այդ տանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ–Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

4.

Ծրագրի կատարողը

Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը ( ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8, բն. 18-19 ):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, Տավուշի Մարզ, ք. Իջևան, Երևանյան 10

ՍՕՍ Մանկական Գյուղ «Իջևան» մասնաճյուղը գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետարանի կողմից անհատույց օգտագործման համար հանձնված շուրջ 1.2 հեկտար ընդհանուր հողատարածքի վրա: Այն բաղկացած է 14 ընտանեկան տներից, վարչատնտեսական և ուսումնական շինություններից: Վերոնշյալ բոլոր շենքներն ու շինությունները, ինչպես նաև դրանցում օգտագործվող գույքը կազմակերպության սեփականությունն են և հիմնականում ձեռք են բերվել «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) կողմից հատկացված միջոցներով:

Ծրագիրն առնչվում է սոցիալական բնագավառին:

6.

Ծրագրի բյուջեն

01.01.2019 - 31.12.2021 թթ. ընդհանուր բյուջեն կազմում է 966 236 077 ՀՀ դրամ:

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայներ փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա):

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներ են հանդիսանում ծնողական խնամքից զրկված մինչև 18 տարեկան ընդհանուր թվով 91 երեխաներ, որոնք ՍՕՍ Մանկական Գյուղ են ընդունվում տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան հանձնաժողովների որոշումների և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա:

Սաների ընդունելությունն իրականացվում է տեղական համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների համապատասխան որոշմամբ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա և հիմնականում ընդգրկվում են կամ երկկողմանի, կամ միակողմանի ծնողական խնամքից

զրկված, ինչպես նաև սոցիալապես որբացած և լքված երեխաները:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը իրականացվելու է 01.01.2019 - 31.12.2021 թվականների ընթացքում (և կրում է շարունակական բնույթ):

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

1. Ընդհանուր թվով 91 երեխաների շարունակական խնամքի և դաստիարակության անընդմեջ իրականացում ՍՕՍ-ընտանիքի շրջանակներում (ընտանեկան բյուջե)` 3 տարվա համար կազմում է 213 606 090 ՀՀ դրամ (որից 61 609 620 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

1.1. սնունդ` 97 164 900 ՀՀ դրամ;

1.2. լվացող նյութեր և հիգիենայի պարագաներ` 10 009 710 ՀՀ դրամ;

1.3. հագուստ և կոշիկ` 39 979 140 ՀՀ դրամ;

1.4. աջակցություն կենսաբանական ընտանիքին (հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, սնունդ)`4 842 720 ՀՀ դրամ;

1.5. դպրոցական ծախսեր`16 964 040 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում);

1.6. գրպանի գումար` 7 542 060 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում);

1.7. այլ ընտանեկան ծախսեր` 34 186 590 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում);

1.8. չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերումներից եկամտային հարկ` 2 916 930 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում):

2. Շուրջտարյա կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում` 3 տարվա համար կազմում է 89 505 840 ՀՀ դրամ (որից 23 686 200 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում);

2.1. Նախասիրությունների խմբակների, ինչպես նաև մինչ ՍՕՍ-ՄԳ ծրագրի մեջ ներգրավվելը հանրակրթական դպրոցներ չհաճախած կամ թերհաճախած երեխաների համար, ինչպես նաև հատուկ դասընթացների և առանձնահատուկ ընդունակություններ ունեցող երեխաների արտադասարանային պարապմունքների կազմակերպում և ուսումնական հաստատություններում վճարովի հոսքերում սովորողների ուսման վարձեր (մասնագետների վարձավճար, անհրաժեշտ պարագաների և նյութերի ձեռքբերում)` 18 664 200 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

2.2. Մարզամշակութային միջոցառումներ, մարզական խաղեր, օլիմպիադաներ, մրցաշարեր, համերգներ, թատերական և կրկեսային ներկայացումներ, էքսկուրսիաներ, մանկական դիսկոտեկներ, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումներ 5 022 000 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

2.3. 91 երեխաների ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում` 65 819 640 ՀՀ դրամ;

3. Շուրջտարյա առաջնային առողջության պահպանում և հոգեբանական աջակցություն երեխաներին` 3 տարվա համար կազմում է` 5 400 000 ՀՀ դրամ (որից 1 980 000 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

3.1. Երեխաների համար դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ` 3 420 000 ՀՀ դրամ

3.2. հոգեբանական աջակցություն երեխաներին` 1 980 000 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

4. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 3 տարվա համար կազմում է 36 259 500 ՀՀ դրամ:

5. Գույքի ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում մանկական գյուղի տարածքի և շինությունների վերանորոգում, արդիականացում, ինչպես նաև «Իջևան» մասնաճյուղի տարածքում ապաստարանի կառուցում 3 տարվա համար կազմում է 62 209 000 ՀՀ դրամ:

6. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (սաների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր` 3 տարվա համար կազմում է 378 032 967 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

6.1. ՍՕՍ-մայր դաստիարակներ` 191 277 036 ՀՀ դրամ; թվով 14 աշխատակից

6.2. ՍՕՍ-մայր դաստիարակների օգնականներ` 94 383 555 ՀՀ դրամ; թվով 14 աշխատակից

6.3. մանկավարժական անձնակազմ` 81 325 245 ՀՀ դրամ; թվով 7 աշխատակից

6.4. դպրոցական ավտոբուսի վարորդ` 11 047 131 ՀՀ դրամ; թվով 1 աշխատակից

Կազմակերպական ծախսերը 3 տարվա համար կազմում է 181 222 680 ՀՀ դրամ․ 1․ Աշխատակազմի ծախսեր;

2․ Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ;

3․ Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ; 4․ Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր;

5․ Աուդիտորական ծառայություն։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

1. Սննդի ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 97 164 900 ՀՀ դրամ

2․ Լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 10 009 710 ՀՀ դրամ 3․ Հագուստի և կոշիկի ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 39 979 140 ՀՀ դրամ

4․ Աջակցություն կենսաբանական ընտանիքին (հագուստի, հիգիենայի պարագաների, դեղորայքի, սննդի ձեռքբերում) 3 տարվա համար կազմում է 4 842 720 ՀՀ դրամ

5. 91 երեխաների ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում 3 տարվա համար կազմում է 65 819 640 ՀՀ դրամ:

6. Երեխաների համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 3 420 000 ՀՀ դրամ

7. Մանկական գյուղի տարածքի և շինությունների (ընտանեկան տներ, ոռոգման, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում, ապաստարանի կառուցում 3 տարվա համար կազմում է 53 335 000 ՀՀ դրամ;

8․ Կահույքի, էլեկտրական սարքավորումների, գործիքների և այլ պարագաների ձեռք բերում (սառնարանների, գազօջախների, փոշեկուլների, լվացքի մեքենաների, համակարգիչների) ձեռք բերում 3 տարվա համար կազմում է 5 784 000 ՀՀ դրամ;

9․Կահույքի, էլեկտրական սարքավորումների, գործիքների և այլ պարագաների (սառնարանների, գազօջախների, փոշեկուլների, լվացքի մեքենաների, համակարգիչների) վերանորոգում 3 տարվա համար կազմում է 3 090 000 ՀՀ դրամ։

10․ Հեռախոսի վարձավճար 3 տարվա համար կազմում է 2 077 200 ՀՀ դրամ;

11․ Ինտերնետի վարձավճար 3 տարվա համար կազմում է 1 620 000 ՀՀ դրամ;

12․ Փոստային առաքումների վարձավճար 3 տարվա համար կազմում է 30 000 ՀՀ դրամ; 13․ Գրասենյակային պարագաներ 3 տարվա համար կազմում է 1 500 000 ՀՀ դրամ:

14․ Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում 3 տարվա համար կազմում է 9 979 500 ՀՀ դրամ;

15․ Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) վառելանյութ 3 տարվա համար կազմում է 12 636 000 ՀՀ դրամ։

16. Աուդիտորական ծառայություն` 3 տարվա համար կազմում է 18 000 000 ՀՀ դրամ;

17. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 3 տարվա համար կազմում է 36 259 500 ՀՀ դրամ, այդ թվում`

17.1. ջրամատակարարման վարձավճար` 3 768 120 ՀՀ դրամ;

17.2. էլեկտրաէներգիայի վարձավճար` 8 424 000 ՀՀ դրամ;

17.3. գազամատակարարման վարձավճար` 23 767 380 ՀՀ դրամ;

17.4. աղբահանության վարձավճար` 300 000 ՀՀ դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը` 01.01.2019 – 31.12.2021 թվականների համար, կազմում են 181 222 680 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 18.76 տոկոսը:

Այդ թվում`

1. Աշխատակազմի ծախսեր` 3 տարվա համար կազմում է մոտ 120 130 980 ՀՀ դրամ, այդ թվում`

1.1. ներկայացուցչական ծախսեր` 1 800 000 ՀՀ դրամ

1.2. աշխատավարձ (վարչական և սպասարկող անձնակազմ) ` 106 106 478 ՀՀ դրամ, թվով 10 աշխատակից,

1.3. աշխատակազմի վերապատրաստման ծախսեր` 9 452 502 ՀՀ դրամ;

1.4. ՍՕՍ-մայր դաստիարակների և նրանց օգնականների մասնագիտական խորհրդատվություն մասնագետ հոգեբանների կողմից`2 772 000 ՀՀ դրամ:

2. Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ 3 տարվա համար կազմում է 22 615 500 ՀՀ դրամ:

2․1․ Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում՝ 9 979 500 ՀՀ դրամ;

2․2․ Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) վառելանյութ՝ 12 636 000 ՀՀ դրամ։

3. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ 3 տարվա համար կազմում է 5 227 200 ՀՀ դրամ; այդ թվում`

3.1. հեռախոսի վարձավճար՝ 2 077 200 ՀՀ դրամ;

3.2. ինտերնետի վարձավճար՝ 1 620 000 ՀՀ դրամ;

3.3. փոստային առաքումների վարձավճար՝ 30 000 ՀՀ դրամ;

3.4. գրասենյակային պարագաներ` 1 500 000 ՀՀ դրամ:

4. Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր` 3 տարվա համար կազմում է 15 249 000 ՀՀ դրամ; այդ թվում`

4.1. ապահովագրություն` 13 605 000 ՀՀ դրամ;

4.2. բանկային, չնախատեսված վարչական և ընթացիկ ծախսեր և այլն` 1 644 000 ՀՀ դրամ:

5. Աուդիտորական ծառայություն` 3 տարվա համար կազմում է 18 000 000 ՀՀ դրամ:

12.

Համագործակցությ ունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

12.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան