Գլխավոր տեղեկություն
Համար
N 792-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
05.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 792-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 27-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 22.10.21 N 851-Ա)

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի մասին N 27-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին և հավելվածի 6-րդ, 9-րդ ու 11-րդ կետերում «599,016,000» թիվը փոխարինել «600,816,000» թվով.

2) հավելվածի 9-րդ կետի 14-րդ ենթակետում «13,899,600» թիվը փոխարինել «15,699,600» թվով.

3) հավելվածի 10-րդ կետում «110,417,130» թիվը փոխարինել «112,217,130»  թվով:

4) հավելվածի 11-րդ կետում «101,417,130» և «16.93» թվերը համապատասխանաբար փոխարինել «103,217,130» և «17.18» թվերով:

5) հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 15-րդ ենթակետով. «Կազմակերպական ծախսերի շրջանակներում ղեկավար հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում, «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ - 1,800,000»:

6) հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 11-րդ ենթակետով. «Ղեկավար հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում - 1,800,000»:

(1-ին կետը փոփ. 22.10.21 N 851-Ա)

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-Ի հետ (ՀՎՀՀ` 00120086) 2021 թվականի հուլիսի 13-ի N HR/HRS/040/21 կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ղեկավարման հմտությունների զարգացման դասընթացի կազմակերպում 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


05.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ