ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 862-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 27-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից «Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ` 00433863) հետ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված N 02/Ս պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Սեպտանեստ» անզգայացնող նյութի ձեռքբերում 3,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի մասին» N 27-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|