Գլխավոր տեղեկություն
Համար
N 1813-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

4 նոյեմբերի 2021 թվականի N 1813-Ա

   

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 25-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման հավելվածի 11-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված) «ԶԻԼ 130 ԱԲ-40» մակնիշի 832 VV 01 պետհամարանիշի շարժական գույքը (տրանսպորտային միջոց, թողարկման տարեթիվը՝ 1988 թվական, տեխնիկական անձնագրի համարը՝ SB832870, հենասարքի համարը՝ 2714050, վերագնահատված/շուկայական արժեքը՝ 0 դրամ) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ գույքի նպատակային նշանակության և հանրօգուտ նպատակներով օգտագործման պայմանով (կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի կողմից հրդեհներին և այլ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման կազմակերպման նպատակով՝ մինչև հիմնական ուժերի ժամանումը):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու առաջարկել համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը.

2) նվիրաբերության պայմանագրում սահմանել, որ՝

ա. պայմանագրի նոտարական վավերացման (պայմանագրի նոտարական վավերացման դեպքում) և գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով և միջոցներով,

բ. նվիրաբերության պայմանագրի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է դիմել նվիրաբերությունը վերացնելու պահանջով և նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:

3. Հ անձնարարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

  

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

    

04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան