ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ», «ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՈՌՈԳՈՒՄ», «ՄԱՐՏՈՒՆԻ-ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ԹԱԼԻՆ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
(1-ին հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-35-Ն)
Հոդված 2. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված և չվճարված բնապահպանական վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը՝ դրանց մարումը նախատեսելով 2009-2012 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:
(2-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-35-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-255-Ն)
Հոդված 21. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել մինչև 2006 թվականի հունվարի 1-ը հաշվարկված ու չվճարված բնապահպանական վճարների և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման պարտավորություններից:
(21-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-255-Ն)
Հոդված 3. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական վճարների գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերից և տուգանքներից:
(3-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-35-Ն)
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված բնապահպանական վճարների վճարման ժամկետը սկսվում է 2009 թվականի հունվարի 1-ից:
(4-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-35-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-255-Ն)
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|