Գլխավոր տեղեկություն
Համար
N 1024-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1024-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հուն-Սավ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 05536528) հետ 2021 թվականի նոյեմբերի 11-ին կնքված N 2222 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կոնստրուկտորական նախագծային ծառայությունների մատուցում՝ 365,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Սվոգան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00236862) հետ 2021 թվականի նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցների ձեռքբերում՝ 945,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Լայթինգ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02613298) հետ 2021 թվականի նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսատուների ձեռքբերում՝ 1,545,956 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Արփա Շին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 09103916) հետ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրամիացման և ջրահեռացման շինարարական աշխատանքների իրականացում՝ 858,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Կագև» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00437984) հետ 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 4,349,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01850138) 2021 թվականի նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսախցիկների (լրակազմով) ձեռքբերում՝ 939,742 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Բերգ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02619174) 2021 թվականի նոյեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 25,890,044 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) FractalFight ընկերության հետ 2021 թվականի դեկտեմբերի 1-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 12,000 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) Fifty&Fifty ընկերության հետ 2021 թվականի դեկտեմբերի 1-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է մարքեթինգի ծառայությունների մատուցում՝ 10,937.0 ԱՄՆ-ի դոլարին, ներառյալ` 2,187.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ոչ ռեզիդենտի շահութահարկը, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Պրոդիջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01278077) 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված N 268/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՎԵԲ կայքերի սպասարկում՝ 2,159,984 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Էներգովեստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01014432) հետ 2021 թվականի նոյեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրականության հետ կապված աշխատանքների իրականացում՝ 1,355,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Էմ Էքս Պրոսերվ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01249718) 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սվիչների ձեռքբերում՝ 1,007,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային վահանակների ձեռքբերում` 4,886,840 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Բեստ Պրոջեքթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00891838) հետ 2021 թվականի նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղանների պատրաստում՝ 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Էներգովեստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01014432) հետ 2021 թվականի նոյեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մալուխի փռման աշխատանքների իրականացում՝ 1,235,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Ինֆորմատիկ Սոլուշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00061961) 2021 թվականի նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպիչ սարքի ժապավենների ձեռքբերում՝ 1,510,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02667052) 2021 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի ձեռքբերում՝ 958,560 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ