ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1067-Ա
ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188) իրականացվող՝ 1,844,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝90026188) «Մագնոն» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ`05501766) 2021 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ երկկողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,844,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն :
3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1067-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«Խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում»
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, ք.Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919 |
4. |
Ծրագիրը կատարողը |
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,844,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2022 թվականի հունվարի 7-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 1,844,000 դրամ արժողությամբ 2021 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2022 թվականի հունվարի 7-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում (զսպանակով ճոճանակ, պտույտ, փոքրիկ տարզան, կրկնակի Աստրա, փոքրիկ գնդակներ) և տեղադրում, գինը` 1,844,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |