Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

5 հունվարի 2022 թվականի N 5-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքի 1223.28 քառ․ մետր ընդհանուր մակերեսով տարածքը (որից՝ կիսանկուղ՝ 27.29 քառ. մետր, 2-րդ հարկ՝ 549.49 քառ. մետր, 3-րդ հարկ՝ 631.81 քառ. մետր և 4-րդ հարկ՝ 14.69 քառ․մետր) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման և ընդունման գործընթացի հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման տեսչական մարմնի միջոցների հաշվին:

    

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

05.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ